Երևան քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով


Երևան քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով

  • 31-03-2020 17:05:55   | Հայաստան  |  Իրավունք

 
 
2020 թվականի մարտի 29-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝լյարդի վնասումով» ախտորոշմամբ: 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:
Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը Երևան քաղաքի բնակիչ է, ով  Փափազյան փողոցում գործող խանութի մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է իրեն ծանոթ կնոջ կրծքավանդակին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, այնուհետև՝ հեռացել դեպքի վայրից:
 
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
 
Նախաքննությունը  շարունակվում  է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 ՀՀքննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք