«Ընդդիմության աթոռները դատարկ են. ընդդիմությունն արհամարհել է ՀՀ քաղաքացուն». Արեն Մկրտչյան


«Ընդդիմության աթոռները դատարկ են. ընդդիմությունն արհամարհել է ՀՀ քաղաքացուն». Արեն Մկրտչյան

  • 31-03-2020 17:55:36   | Հայաստան  |  Քաղաքական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Խորհրդարանական ընդդիմության արհամարհանքը ՀՀ քաղաքացիների հանդեպ՝ օրհասական պահին։
 
Ամբողջ աշխարհում խորհրդարանները միացյալ ուժերով պայքարում են կորոնավիրուսի համաճարակի դեմ։ Մարդկային կյանքեր փրկելու համար պարետատանը լրացուցիչ հնարավորություն տալու նախագիծն այսօր ընդդիմությունը տապալեց։
 
Այսօր երկրորդ անգամ է արտահերթ նիստ գումարվել նույն նախագծի վերաբերյալ։ Ընդդիմության աթոռները դատարկ են։ Ընդդիմությունն արհամարհել է ՀՀ քաղաքացուն» ։
Նոյյան տապան  -   Քաղաքական