Քննարկվել են տնտեսության առանձին ճյուղերում նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը

31-03-2020 19:28:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: 
 
Մասնավորապես, ներկայացվել են տնտեսության առանձին ճյուղերում՝ վերամշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում նպատակային ներդրումային/զարգացման ծրագրերի իրականացմանն
ու խթանմանը վերաբերող տարբեր առաջարկությունների փաթեթներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել օժանդակության գործիքակազմերին և հետագա գործողություններին: 
 
Ի լրումն կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած ծրագրերի, ներկայացվել են նաև սոցիալական առանձին խմբերին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ առաջարկություններ: 
 
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված առաջարկությունների հիման վրա պատրաստել գործողությունների հստակ քայլեր և միջոցառումներ, որոնք կառավարության որոշումների տեսքով կյանքի կկոչվեն: 
 
Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ավարտել բոլոր նախապատրաստական աշխատանքները, որպեսզի վաղվանից կառավարության հակաճգնաժամային փաթեթների մի մասից, ինչպես հայտարարվել էր գործադիրի մարտի 26-ի նիստում, շահառուները կարողանան օգտվել:  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 333 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար