ԱԺ-ն ընդունեց հեռախոսազանգերին հետևելու մասին նախագիծը


ԱԺ-ն ընդունեց հեռախոսազանգերին հետևելու մասին նախագիծը

  • 31-03-2020 22:29:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային ժողովը երկրորդ փորձից 69 կողմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով նրանց հեռախոսազանգերը ֆիքսելու օրենքի նախագիծը:

Լուսավոր Հայաստան և ԲՀԿ խմբակցության պատգամավորները չեն մասնակցել նիստին:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նախագծի ընդունումը տապալվել էր բավարար կողմ ձայներ չստանալու պատճառով:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն