Արցախի նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է. նախնական. ՀԺ


Արցախի նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է. նախնական. ՀԺ

  • 01-04-2020 09:45:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ժամանակ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Հադրութի շրջանում նախագահի 14 թեկնածուներից առավել շատ ձայներ է հավաքել «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 3610։ Ստացած ձայների քանակով երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է՝ 1278, երրորդ տեղում՝ Վիտալի Բալասանյանը՝ 890։
 
Ստացած քվեներով Արայիկ Հարությունյանն առաջատար է նաև Շահումյանի շրջանում։ Նրան է աջակցել 888 ընտրող։ Մյուս երկու թեկնածուները ստացել են համապատասխանաբար 323 և 200 ձայն։
 
Գիշերվա տվյալներով՝ ընդհանուր առմամբ 60 հազարից ավելի մշակված քվեաթերթիկներով 33,000 ձայն ստացել է Արայիկ Հարությունյանը եւ առաջատարն է: Երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, նա ստացել է 16,300 քվե, երրորդ տեղում Վիտալի Բալասանյանն է՝ 8600 քվե: 
 
Հիշեցնենք՝ Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Արցախում ընտրություններին մասնակցել է 76,471 ընտրող՝ ընտրողների 72,7 տոկոսը: 
Արցախում երեկ տեղի ունեցած ընտրությունները 15-րդն էին հանրապետության պատմության մեջ: Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 14 թեկնածու, իսկ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր 10 կուսակցություն եւ 2 դաշինք:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը