Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 214-ի. Regionmonitor. com


Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 214-ի. Regionmonitor. com

  • 01-04-2020 12:02:48   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է 46-ով՝ հասնելով 214-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter-ում արած գրառումով:
 
Մարտի 31-ին Թուրքիայում եղել է հետևյալ պատկերը.
 
Կատարվել է 15.422 թեստավորում, որից 2704-ը դրական է եղել, նույն ժամանակահատվածում երկրում կորոնավիրուսից մահացել է 46 հիվանդ:
 
Այսպիսով մինչ այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ կորոնավիրուս է հաստատվել 13.531 մարդու մոտ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 214-ի, 622 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժնում, բուժվածների թիվը կազմում 243:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը