Բժշկական սարքավորումներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ. ՏԱՍՍ


Բժշկական սարքավորումներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ. ՏԱՍՍ

  • 01-04-2020 11:03:59   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի շրջանակում բժշկական սարքավորումներ, պարագաներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ:
 
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ  ինքնաթիռով ԱՄՆ են ուղարկվում նաև բժշկական դիմակներ:
 
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ ինքնաթիռի ժամանմանը սպասում են ապրիլի 1-ին: Իշխանությունները մտադիր են անմիջապես գործի մեջ դնել բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք կանցնեն համապատասխան ստուգում:
 
ԱՄՆ-ին օգնություն տրամադրելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նաագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են մարտի 30-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը