Ինչով են զբաղված Արցախի ԿԸՀ-ն ու Արայիկ Հարությունյանի թիմը


Ինչով են զբաղված Արցախի ԿԸՀ-ն ու Արայիկ Հարությունյանի թիմը

  • 01-04-2020 10:50:09   | Հայաստան  |  Վերլուծություն

Արցախի նախագահի ու խորհրդարանի ընտրություններիքվեարկությունից հետո տարօրինակ բաներ են կատարվում: Գիշերվանից ինչ որ թվեր է հրապարակում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակը, դա հրապարակում է Ժողովուրդ օրաթերթը, հետո խոսնակը հանում է իր գրառումները: Մյուս կողմից, ԿԸՀ-ն այս պահի դրությամբ հրապարակել է միայն Հադրութի ու Շահումյանի շրջանների տվյալները, թեեւ ինչ դժվար է հաշվել 70 հազարից մի քիչ ավելի քվեաթերթիկները:
 
Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը երեկ լրագրողներից մեկի ահազանգին, որ ընտրախախտումներ են կատարվում, պատասխանել է՝ Արցախում այդպես է, ինչ եք ուզում:
 
Իրավիճակը հիշեցնում է Արցախի խորհրդարանի նախորդ ընտրությունը, երբ մի քանի օր տվյալներ չէին հրապարակվում, հետո պարզվեց՝ Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանն ու Արայիկ Հարությունյանը «վերադասավորում» են քվեաթերթիկները՝ խորհրդարանում իրենց ուզած պատկերը ստանալու համար:
 
Ստեփանակերտում խոսակցություններ կան, որ Արայիկ Հարությունյանը շատ է ցանկանում ընտրությունն ավարտել մեկ փուլով, եւ հնարավոր է տվյալների հրապարակումը դադարեցվել է այդ նպատակով: Տարօրինակ է նաեւ, որ որեւէ հայտարարություն չեն արել դիտորդները, երեւանյան տարբեր խմբավորումների էմիսարները, որոնք գտնվում են Արցախում: Իրավիճակի ինտրիգն այն է նաեւ, որ որոշ խմբավորումների կողմից ՖՍԲ-ի թղթով ու կեղծ հարցումներով Վիտալի Բալասանյանին առաջ մղելու փորձը նույնպես չի ստացվում:
 
Արցախում կատարվում է այն, ինչի մասին զգուշացրել էինք, եւ դրա ողջ պատասխանատվությունն ընկնում է Արցախի իշխանության, Արայիկ Հարությունյանի ու Վիտալի Բալասանյանի ու նրանց հովանավորների վրա:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն