Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան 1 օրում գրանցել են կորոնավիրուսից մահերի ամենաբարձր ցուցանիշը. Guardian. ՀԺ


Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան 1 օրում գրանցել են կորոնավիրուսից մահերի ամենաբարձր ցուցանիշը. Guardian. ՀԺ

  • 01-04-2020 10:54:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ժամանակ Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան շարունակում են զգալի մարդկային կորուստներ ունենալ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
 
Անցած մեկ օրում այս 4 երկրներում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշները, գրում է  The Guardian-ը:
 
Իտալիայում, որն ամենաողբերգական ցուցանիշներն ունի Եվրոպայում, անցած մեկ օրում կորոնավիրուսի զոհ է դարձել 837 մարդ:
 
24 ժամում Մեծ Բրիտանիայում մահացության մակարդակն աճել է 27%-ով. երկրում մեկ օրում վարակից մահացել է 381 մարդ, Իսպանիայում, որն աշխարհում երկրորդն է կորոնավիրուսային վարակի մահերի ցուցանիշներով, 1 գիշերում մահացել է  849 մարդ, իսկ Ֆրանսիայում՝ 499:
 
Վարակակիրների քանակով աշխարհում առաջատարն է շարունակում մնալ ԱՄՆ-ը՝ ունենալով արդեն 189 510 հաստատված դեպք: ԱՄՆ-ին հաջորդում է Իտալիան (105 792), Իսպանիան (95 923), Չինաստանը (82 294), Գերմանիան (71,808), Ֆրանսիան (52 836), Իրանը (44 605), Մեծ Բրիտանիան (25 481), Շվեյցարիան (16 605) և Թուրքիան (13 531):
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play