Երևանի մետրոպոլիտենը փակ կլինի մինչև ապրիլի 12-ը


Երևանի մետրոպոլիտենը փակ կլինի մինչև ապրիլի 12-ը

  • 01-04-2020 14:41:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոն փակ է, չի գործում:
 
«Հարգելի՛ ուղևորներ,
 
Պարետի հանձնարարականով մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, բացառությամբ՝ երկաթուղային տրանսպորտի»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն