Արցախի նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինեն 5 ուժեր. Մայիլյանի գլխավորած դաշինքը չի հաղթահարել շեմը. ՀԺ
01-04-2020 14:48:14 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինեն 5 քաղաքական ուժեր. ներկայացնելով ընտրությունների նախնական արդյուքները՝ այդ մասին հայտարարեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն խորհրդարան են անցնում 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները եւ 7 տոկոսի շեմը հաղթահարած դաշինքները:
Այսպիսով, խորհրդարան են անցել Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Վիտալի Բալասանյանի գլխավորած Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ Աշոտ Ղուլյանի գլխավորած «Արցախի Ժողովրդավարական» կուսակցությունը:
Թե ինչպես կբաշխվեն ԱԺ 33 մանդատները՝ այդ մասին ԿԸՀ-ն կտեղեկացնի ապրիլի 7-ին, ինչպես որ նախատեսված է ընտրական օրենսգրքով:
Ներկայացնելով թվային տվյալները՝ Արզումանյանն ընդգծեց, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել 104 350 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 76 712 անձ:
Անվավեր քվեաթերթիկների թիվը 2418 է կամ 2.3 տոկոս:
Կողմ քվեարկած քվեաթերթիկները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.