Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի աճի դանդաղում է արձանագրվել. Forbes


Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի աճի դանդաղում է արձանագրվել. Forbes

  • 01-04-2020 14:50:11   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

past.am Օպերատիվ շտաբը հաղորդել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճի դանդաղեցման մասին, գրում է Forbes-ը:
 
Անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել Ռուսաստանի 35 մարզի 440 բնակչի մոտ, հայտնել է հիվանդության հետ կապված իրավիճակի վերահսկման օպերատիվ շտաբը: Սա ամենօրյա աճի նվազում է` նախորդ օրվա համեմատ. մարտի 31-ին դեպքերի թիվն ավելացել էր 500 մարդով:
 
Ապրիլի 1-ի տվյալներով` Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը 2777 է: Զոհերի թիվն աճել է մինչեւ 24 մարդ, մեկ օրվա ընթացքում մահացել է եւս յոթ մարդ: Ինչպես նշել են շտաբում, 24 ժամվա ընթացքում լիովին ապաքինվել է 69 մարդ, իսկ առողջացածների ընդհանուր թիվն այս ամբողջ ժամանակահատվածում աճել է մինչեւ 190:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը