Վրաստանի ԱԳՆ չի ճանաչում Ղարաբաղի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները


Վրաստանի ԱԳՆ չի ճանաչում Ղարաբաղի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները

  • 01-04-2020 15:40:41   | Վրաստան  |  Քաղաքական

«Վրաստանի արտգործնախարարությունը  չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները»,- այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը, ասված է այդ գերատեսչության հայտարարության մեջ։
 

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որոնք տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղում 2020 թ․ մարտի 31-ին:

Վրաստանն աջակցում է ղարաբաղյան հակամարտություն միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը, որը հաշվի է առնում միջազգայնորեն ճանաչված իրավունքի նորմերն ու սկզբունքները», - նշված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Աղբյուր: https://www.apsny.ge/

Նոյյան տապան  -   Քաղաքական