Ի հեճուկս տարբեր կանխատեսումների՝ շատ կարևոր է արձանագրել այն բարձր մասնակցությունը, որ Արցախի բնակչությունը ցույց տվեց. Ալեն Սիմոնյան
01-04-2020 15:51:31 | Հայաստան | Հասարակություն
Ի հեճուկս տարբեր կանխատեսումների՝ շատ կարևոր է արձանագրել այն բարձր մասնակցությունը, որ Արցախի բնակչությունը ցույց տվեց:
Այս մասին Արցախում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ըստ նրա՝ երեկ Արցախում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրություններն ընդհանուր առմամբ գնահատում են դրական:
«Բնական է կային խնդիրներ, կային բաներ, որոնց շուրջ կարծում եմ դեռ շատ աշխատելու բան կա, բայց այսօրվա տվյալներն արտացոլում են այն պատկերը, որը ձևավորել է արցախցին քվեարկության միջոցով: Ենթադրում ենք, որ գալիք երկրորդ փուլը կլինի էլ ավելի լավ, էլ ավելի լավ կազմակերպված և հուսանք, որ աշխարհում գոյություն ունեցող իրավիճակը կապված կորոնավիրուսի հետ չի կարողանա խանգարել, որովհետև բացի գոյություն ունեցող մեկնաբանություններից, բոլորս լավ հասկանում ենք, թե որքան կարևոր է Արցախի հանրապետությունում հերթական ընտրությունների կայացումն Արցախի հանրապետության վերջնական կայացման համար»,- ընդգծեց Ա. Սիմոնյանը:
Նա հույս հայտնեց, որ հնարավորություն կունենա մասնակցելու նաև 14 օր անց կայանալիք երկրորդ փուլին, շրջել ընտրատեղամասերով, և գրանցել այն, ինչ տեսան առաջին փուլում: