Ի հեճուկս տարբեր կանխատեսումների՝ շատ կարևոր է արձանագրել այն բարձր մասնակցությունը, որ Արցախի բնակչությունը ցույց տվեց. Ալեն Սիմոնյան


Ի հեճուկս տարբեր կանխատեսումների՝ շատ կարևոր է արձանագրել այն բարձր մասնակցությունը, որ Արցախի բնակչությունը ցույց տվեց. Ալեն Սիմոնյան

  • 01-04-2020 15:51:31   | Հայաստան  |  Հասարակություն

Ի հեճուկս տարբեր կանխատեսումների՝ շատ կարևոր է արձանագրել այն բարձր մասնակցությունը, որ Արցախի բնակչությունը ցույց տվեց: 
 
Այս մասին Արցախում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: 
 
Ըստ նրա՝ երեկ Արցախում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրություններն ընդհանուր առմամբ  գնահատում են դրական: 
 
«Բնական է կային խնդիրներ, կային բաներ, որոնց շուրջ կարծում եմ դեռ շատ աշխատելու բան կա, բայց այսօրվա տվյալներն արտացոլում են այն պատկերը, որը ձևավորել է արցախցին քվեարկության միջոցով: Ենթադրում ենք, որ գալիք երկրորդ փուլը կլինի էլ ավելի լավ, էլ ավելի լավ կազմակերպված և հուսանք, որ աշխարհում գոյություն ունեցող իրավիճակը կապված կորոնավիրուսի հետ չի կարողանա խանգարել, որովհետև բացի գոյություն ունեցող մեկնաբանություններից, բոլորս լավ հասկանում ենք, թե որքան կարևոր է Արցախի հանրապետությունում հերթական ընտրությունների կայացումն Արցախի հանրապետության վերջնական կայացման համար»,- ընդգծեց Ա. Սիմոնյանը: 
 
Նա հույս հայտնեց, որ հնարավորություն կունենա մասնակցելու նաև 14 օր անց կայանալիք երկրորդ փուլին, շրջել ընտրատեղամասերով, և գրանցել այն, ինչ տեսան առաջին փուլում:
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»  
Նոյյան տապան  -   Հասարակություն