ՀՀ ՔԿՀ-ներում այս պահին ոչ մի վարակակիր չկա, Հայաստանում էլ այնպիսի կրիտիկական վիճակ չէ, որ կալանավորներին համաներմամբ բաց թողնեն


ՀՀ ՔԿՀ-ներում այս պահին ոչ մի վարակակիր չկա, Հայաստանում էլ այնպիսի կրիտիկական վիճակ չէ, որ կալանավորներին համաներմամբ բաց թողնեն

  • 01-04-2020 16:58:23   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում այս պահին ոչ մի վարակակիր չկա: 
 
Այս մասին ապրիլի 1-ին կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 
 
Ըստ նրա՝ եղել են կալանավորներ, որոնք կորոնավիրուսի ախտորոշման թեստեր են հանձնել, սակայն բոլորի մոտ արդյունքը բացասական է եղել: 
 
«Քանի որ երկար ժամանակ շահարկվում է այն հարցը, որ ՔԿՀ-ներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, որովհետև շատ վտանգավոր է և այլն, ես ընդամենը խորհուրդ եմ տալիս Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալներն ուսումնասիրել: 120, 150, որոշ երկրներում 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43, 44-ի շրջակայքում է: Այսինքն՝ մենք չունեն այնպիսի իրավիճակ, որ կրիտիկական համարվի և դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ ՔԿՀ-ներում ամեն դեպքում կանխարգելիչ միջոցառումներ իրականացվում են տվյալ դեպքերին արագ արձագանքելու համար: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play