Հայտարարվել է ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ


Հայտարարվել է ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ

  • 01-04-2020 16:59:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հայտարարում է ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ 
 
Նշված ծրագրով ՀՀ մարզերում վերականգնվելու են 68 կմ ընդհանուր երկարությամբ 12 ճանապարհահատվածներ։ Հետաքրքրված խորհրդատուները մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկությունները պետք է ներկայացնեն մինչև սույն թվականի մայիսի 1-ը՝ ժամը 18.00՝ նշելով որակավորված լինելու‚ համապատասխան մասնագիտական փորձառություն‚ անձնակազմ ունենալու վերաբերյալ փաստեր։ 
Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3aBsVn0
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն