Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսից մահվան չորրորդ դեպքը. ԱՆ


Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսից մահվան չորրորդ դեպքը. ԱՆ

  • 01-04-2020 19:51:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ  «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։

89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն