Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հորդորում է մնալ տանն ու Աբովյան ընթերցել


Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հորդորում է մնալ տանն ու Աբովյան ընթերցել

  • 02-04-2020 09:25:48   | Հայաստան  |  Հասարակություն

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը առցանց հարթակում ներկայացնում է տարբեր ծրագրեր, որոնցից հատկապես հետաքրքրական է «ԻՄ ԱԲՈՎՅԱՆԸ…» մրցույթը:
 
Մրցույթի հաղթողը երկրում արտակարգ իրավիճակի դադարից հետո կստանա երկու անձի համար նախատեսված մեկօրյա հանգիստ Դիլիջանի հանգստյան տներից մեկում, որի հետ համագործակցում է տուն-թանգարանը:
 
Մրցույթի պայմաններն են՝ տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում մրցույթին վերաբերող հրապարակման մեկնաբանություն դաշտում մեկ նախադասության սահմաններում ամբողջացնել միտքը, թե ով է «ԻՄ ԱԲՈՎՅԱՆԸ…», հավանել Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Khachatur Abovyan House-Museum և հանգստյան գոտու էջերը, կիսվել հղումով՝ նշելով հետևյալ հեշթեգերը #տնիցթանգարան #Աբովյանկարդա:
Նոյյան տապան  -   Հասարակություն