Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցությունները ստանալու համար. Նաիրի Սարգսյան


Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցությունները ստանալու համար. Նաիրի Սարգսյան

  • 02-04-2020 12:00:29   | Հայաստան  |  Հասարակություն

Սոցիալական ապահովության պետական ծառայության առցանց դիմումների համակարգով ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար:
 
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
 
«Սոցիալական ապահովության պետական ծառայության առցանց դիմումների համակարգով ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար: Մինչ այդ online.ssa.am կայքում հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին»,- գրել  է նա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն