Իսրայելի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով. Jerusalem Times

02-04-2020 12:07:23   | Իսրայել  |  Ի՞նչ է գրում մամուլը
Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Jerusalem Times-ին:
 


Առողջապահության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախարարի ու նրա կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս,
նրանք գտնվելու են կարանտինի մեջ: Նշվում է, որ նախարարն իր պարտականությունները կկատարի՝ գտնվելով տանը:
 
Առողջապահության նախարարության տվյալներով Իսրայելում կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 6 հազար 92 մարդ, 25­-ը մահացել են:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 247 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար