Իսրայելի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով. Jerusalem Times


Իսրայելի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով. Jerusalem Times

  • 02-04-2020 12:07:23   | Իսրայել  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Jerusalem Times-ին:
 
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախարարի ու նրա կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք գտնվելու են կարանտինի մեջ: Նշվում է, որ նախարարն իր պարտականությունները կկատարի՝ գտնվելով տանը:
 
Առողջապահության նախարարության տվյալներով Իսրայելում կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 6 հազար 92 մարդ, 25­-ը մահացել են:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը