ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, ևս 2-ը բուժվել են


ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, ևս 2-ը բուժվել են

  • 02-04-2020 11:13:08   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։
 
Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 33։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play