Կորոնավիրուսից մահացել է 6 նորածին. ԱՄՆ-ը գերազանցում է բոլոր ռեկորդները. 1 գիշերում 1300 մահ է գրանցվել 1 երկրի տարածքում. JHU. ՀԺ

02-04-2020 11:46:48   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ Ամենաքիչը 1374 մարդ է մահացել կորոնավիրուսից անցած գիշեր ԱՄՆ-ի տարածքում: Նրանցից 588-ը Նյու-Յորքից են: Այս տվյալներն այսօր հրապարակել է ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի անվան հետազոտական ինստիտուտը:
 


Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր սա 1 գիշերում գրանցված մահերի առավելագույն ցուցանիշն է, որ երբեւէ եղել է 1 երկրի տարածքում:
 
Միացյալ Նահանգներում
կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վատթարացում է գրանցվում: Երկիրը գլխավորում է բոլոր ցուցանիշները ոչ միայն վարակվածների, այլեւ մահացածների թվով աշխարհում: Ապրիլի 2-ի առավոտյան ստացված վերջին տվյալների համաձայն՝ երկրում հաստատվել է վարակի առկայություն 215,417 մարդու մոտ, նրանցից 4757-ը մահացել է: Ինստիտուտի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում ապրիլի 1-ին կորոնավիրուսից մահացել է 6 շաբաթական նորածին:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 225 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար