Կորոնավիրուսից մահացել է 6 նորածին. ԱՄՆ-ը գերազանցում է բոլոր ռեկորդները. 1 գիշերում 1300 մահ է գրանցվել 1 երկրի տարածքում. JHU. ՀԺ


Կորոնավիրուսից մահացել է 6 նորածին. ԱՄՆ-ը գերազանցում է բոլոր ռեկորդները. 1 գիշերում 1300 մահ է գրանցվել 1 երկրի տարածքում. JHU. ՀԺ

  • 02-04-2020 11:46:48   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ժամանակ Ամենաքիչը 1374 մարդ է մահացել կորոնավիրուսից անցած գիշեր ԱՄՆ-ի տարածքում: Նրանցից 588-ը Նյու-Յորքից են: Այս տվյալներն այսօր հրապարակել է ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի անվան հետազոտական ինստիտուտը:
 
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր սա 1 գիշերում գրանցված մահերի առավելագույն ցուցանիշն է, որ երբեւէ եղել է 1 երկրի տարածքում:
 
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վատթարացում է գրանցվում: Երկիրը գլխավորում է բոլոր ցուցանիշները ոչ միայն վարակվածների, այլեւ մահացածների թվով աշխարհում: Ապրիլի 2-ի առավոտյան ստացված վերջին տվյալների համաձայն՝ երկրում հաստատվել է վարակի առկայություն 215,417 մարդու մոտ, նրանցից 4757-ը մահացել է: Ինստիտուտի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում ապրիլի 1-ին կորոնավիրուսից մահացել է 6 շաբաթական նորածին:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը