Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի և կզբաղվի միայն կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժմամբ. Արսեն Թորոսյան


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի և կզբաղվի միայն կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժմամբ. Արսեն Թորոսյան

  • 02-04-2020 12:09:23   | Հայաստան  |  Հասարակություն

Այս պահին Հայաստանում 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժմամբ: 
 
Այս մասին ապրիլի 2-ին կայացած կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 
 
«Դա Նորքի հիվանդանոցն է, Օրթոպեդիայի ինստիտուտը, Նորք-Մարաշի ոստիկանության հոսպիտալը, Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, որն ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը: Սակայն հաշվի առնելով նաև թվերի մեծացումը, մենք որոշում ենք կայացրել, որ մեր Հայաստանի Հանրապետության ամենամեծ բժշկական կենտրոնը նույնպես պետք է զբաղվի այս խնդրով, դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնն է, որն այսօրվա ընթացքում ամբողջությամբ կդատարկվի և կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի»,- ասաց նախարարը: 
 
Նրա խոսքերով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից վերակենդանացման բաժանմունքի հիվանդները կտեղափոխվեն այլ բժշկական կենտրոններ, որպեսզի նրանց կայնքի վտանգ չսպառնա: 
 
Ա. Թորոսյանի փոխանցմամբ՝ դա իրենց թույլ կտա դեռ երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալային ֆոնդ, որպեսզի հիվանդները հոսպիտալացվեն, հատկապես նրանք, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն