Մինչև 18 տարեկան երեխա ունեցող ո՞ր ընտանիքները օգնություն կստանան


Մինչև 18 տարեկան երեխա ունեցող ո՞ր ընտանիքները օգնություն կստանան

  • 02-04-2020 12:09:19   | Հայաստան  |  Հասարակություն

Կառավարության որոշմամբ միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները գրանցված աշխատող չեն և ընտանեկան նպաստ չեն ստանում:
 
Յուրաքանչյուր երեխայի համար սահմանված գումարը կկազմի 26.500 դրամ: Դիմումների ընդունումը միայն օնլայն եղանակով՝ ապրիլի 15-ից հետո:
 
Մանրամասները՝ ավելի ուշ:
 
Զարուհի Բաթոյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն