Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման ևս 41 դեպք է հայտնաբերվել. Regionmonitor.com


Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման ևս 41 դեպք է հայտնաբերվել. Regionmonitor.com

  • 02-04-2020 13:15:10   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ևս 41 դեպք է հայտնաբերվել։
 
Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Մամմադովը։
 
Այս պահին կորոնավիրուսի վարակակիրներից 8-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար։
 
Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 400 դեպք։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը