Քառօրյա պատերազմի պատասխանատուներին ժողովուրդը պետք է բերի ԱԺ. Արտակ Գալստյան

02-04-2020 14:01:20   | Հայաստան  |  Իրավունք
Այսօր ապրիլյան քառօրյայի տարելիցն է:
 


Քառօրյա, որ տարավ մեզանից 100-ից ավել երիտասարդ հերոսների կյանք և 800 հեկտար հող, որը ազատագրվել էր 90 ականների մեր հերոսների արյան գնով:
Մինչև օրս այս դավաճանության մեղավորները բացահայտված և պատժված չեն:
Մինչև օրս ապրիլյան
քառօրյայի հիմնական պատասխանատուներ ՀՀ նախկին Նախագահ, նախկին գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը և ՀՀ ԶՈՒ նախկին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը
բացատրություն չեն տվել, թե ինչպես դա հնարավոր եղավ, ի՞նչու զոհվեցին մեր զինվորները, ի՞նչու նրանցից մարտից առաջ հավաքվեց ռազմամթերքը, ի՞նչու տանկերում վառելիք չկար, ի՞նչու դիրքերում սնունդ չկար, ի՞նչու ազերիների հարձակման մասին հակահետախուզության տվյալները ստանալուց հետո ոչինչ չի ձեռնարկվել և ի՞նչ նպատակով:
Մինչև օրս ՀՀ ԶՈՒ նախկին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը բացատրություն չի տվել,
թե՞ որտեղ է եղել նա ապրիլի 1-ի լույս երկուսի գիշերը, այն դեպքում երբ Արցախում գիշերը ժամը 1:15-ին արդեն իսկ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, իսկ Խաչատուրովը ՊՆ է ժամանել մոր երկու ժամ անց, գիշերը 3:15-ի կողմերը:
Որպեսզի հետագայում բացառվի ապրիլյան քառօրյայի կրկնությունը, այսօր հանրությունը պետք է ստանա այս հարցերի պատասխանները և մեղավորները պետք է պատժվեն:
Հենց այս հարցերը պարզելու համար էլ ԱԺ ում ստեղծվեց ապրիլյան քառօրյայի դեպքերը հետաքննող ԱԺ քննիչ հանձնաժողով, որի ղեկավարումը ստանձնեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Սակայն ինչպես պարզվեց ՀՀ նախկին Նախագահ, նախկին գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը և ՀՀ ԶՈՒ նախկին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ովքեր որ հանդիսանում են ապրիլյան քառօրյայի հիմնական պատասխանատուները և վերը նշված հարցերի հիմնական հասցեատերերը, խուսափում են ներկայանալ ԱԺ և տալ բացատրություններ, դրանով իսկ ստեղծելով հիմնավոր կասկած, որ իրենք հանրությունից թաքցնելու փաստեր ունեն և առերևույթ խոչնդոտում են ապրիլյան քառօրյայի բացահայտմանը:
Ըստ հավաստի լուրերի ԱԺ-ն պատրաստվում է օրենսդրական փոփոխություն կատարել, որով սահմանվելու է քննիչ հանձնաժողովին ներկայանալուց և բացատրություն տալուց խուսափող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և նրանց բերման ենթարկելու մեխանիզմները:
Բայց կարծում եմ, որ մինչև այդ փոփոխության կատարումը, ապրիլյան քառօրյայի զոհերի իրավահաջորդները, որը իմ կարծիքով հենց հայ ժողովուրդն է, պետք է իրենք պահանջեն որ Սերժ Սարգսյանը և Յուրի Խաչատուրովը ներկայանան ԱԺ և բացատրություններ տան ապրիլյան քառօրյա կոչված, հայրենիքի դավաճանությունը, իրենց կողմից թույլ տալու իրական դրդապատճառների մասին:
Գտնում եմ, որ ապրիլյան քառօրյայի իրական պատճառների բացահայտումը դուրս է միայն ԱԺ քննիչ հանձնաժողովի իրավասությունից, դա ամբողջ հայ ժողովրդի խնդիրն է, այնպես ինչպես մեծ եղեռնի ճանաչումը:
 
Իրավապաշտպան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1024 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Արցախում զոհված հերոսները Օ2016թ. ապրիլ) թեմայով կարդացեք նաեւ.

02-04-2020 Քառօրյա պատերազմի պատասխանատուներին ժողովուրդը պետք է բերի ԱԺ. Արտակ Գալստյան