«Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից 5-ի մոտ ախտորոշվել է COVID-19


«Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից 5-ի մոտ ախտորոշվել է COVID-19

  • 02-04-2020 16:10:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։
 
Այնուհետև ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։
 
Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։ Հավելենք նաև, որ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի մյուս աշխատակիցները՝ 28 անձ, այս պահին ևս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում։ Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ։  
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն