Շարունակվում են վարակազերծման աշխատանքները հանրապետության ողջ տարածքում. ընդհանուր թվով 1899 հանրային վայրերում


Շարունակվում են վարակազերծման աշխատանքները հանրապետության ողջ տարածքում. ընդհանուր թվով 1899 հանրային վայրերում

  • 02-04-2020 16:48:01   | Հայաստան  |  Հասարակություն



ԱԻ նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում շարունակվում են իրականացվել վարակազերծման գործողություններ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում:
 
Փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտի 28-ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության ինը մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 1899 հանրային վայրերում՝ հանրային փոխադրամիջոցների կանգառներում, բնակելի շենքերի շքամուտքերի և աստիճանավանդակների, վերելակների և բանկոմատների, ինչպես նաև գազալցակայանի սպասասրահներում:
 
ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը վարակազերծման աշխատանքներ է իրականացրել Բագրատաշենի մաքսային անցակետում և Այրում համայնքի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում: Վարակազերծվել են տարածքում կուտակված մոտ 200 բեռնատար ավտոմեքենաները և նրանց վարորդների հավաքատեղիները:
 
Համաճարակային իրադրությամբ պայմանավորված մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումներում ևս իրականացվում են վարակազերծման աշխատանքներ:
 
Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ստորաբաժանումների շենք շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը: 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play