Վանաձորում այսօրվա շարժի հիմնական պատճառը թոշակ կամ աշխատավարձ ստանալն է. քաղաքապետ


Վանաձորում այսօրվա շարժի հիմնական պատճառը թոշակ կամ աշխատավարձ ստանալն է. քաղաքապետ

  • 02-04-2020 17:49:51   | Լոռու մարզ  |  Հասարակություն

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքի իր էջում  լուսանկար է հրապարակել և գրել.

«Վանաձորի մարդաշատ փողոցներով անհանգստացած բոլոր գործատուներին և ոչ միայն (ՊԵՏԱԿԱՆ,ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ,ՄԱՍՆԱՎՈՐ) խնդրում եմ ՝ մտածենք, թե ինչպես անել, որպեսզի թոշակ կամ աշխատավարձ ստանալու համար քաղաքացիները ստիպված չլինեն իջնել քաղաք ու բանկոմատներից ստանալ իրենց հասանելիք՝ այս պահին կենսական անհրաժեշտ գումարները:Ոստիկանության բաժիններից մեկի պետի հետ զրույցից պարզվում է,որ այսօրվա շարժի հիմնական պատճառը թոշակ կամ աշխատավարձ ստանալն է»:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play