3500 ԱՄՆ դոլարի չափով տուգանք հասարակական վայրերում միմյանցից երկու մետր հեռավորությունը չպահելու համար. ՌԻԱ Նովոստի

03-04-2020 17:34:41   | Կանադա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Կանադայի Տորոնտո քաղաքի իշխանությունները սահմանել են 3 հազար 500 ԱՄՆ դոլարի չափով տուգանք հասարակական վայրերում միմյանցից երկու մետր հեռավորությունը չպահելու համար:
 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
 
«Միասին չապրող ցանկացած երկու մարդու կողմից զբոսայգիներում, հրապարակներում միմյանց միջև երկու մետր հեռավորությունը
չպահպանելուն կհետևի դատական գործընթաց: Կախված դատավճռից՝ կարող է սահմանվել մինչև 5 հազար կանադական դոլարի չափով տուգանք (3 538 ԱՄՆ դոլար)»,-ասվում է քաղաքային խորհրդի որոշման մեջ:
 
Ապրիլի 2-ի տվյալներով Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 11 հազար 200-ից ավելի է, մահացել է 138 մարդ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 307 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար