Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 73-ով՝ ընդհանուր հասնելով 736-ի


Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 73-ով՝ ընդհանուր հասնելով 736-ի

  • 03-04-2020 11:21:01   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 73-ով՝ ընդհանուր հասնելով 736-ի: 
 
Նշենք, որ կորոնավիրուսի դեմ այս պահին փաստացի բուժում է ստանում 686 անձ, առողջացել է 43-ը, մահացել՝ 7-ը: 
 
Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն, իսկ մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակող խստացված ռեժիմ:  
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն