Իրանի Մեջլիսի նախագահը վարակվել է կորոնավիրուսով.regionmonitor.com


Իրանի Մեջլիսի նախագահը վարակվել է կորոնավիրուսով.regionmonitor.com

  • 03-04-2020 11:37:39   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի Մեջլիսի ղեկավար Ալի Լարիջանիի կորոնավիրուսի տեստը դրական է եղել:
 
Լարիջանիի առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել, միայն նշվել է, որ նա մեկուսացված է:
 
Այս պահին Իրանի Մեջլիսի ղեկավարը կորոնովիրուսով վարակված ամենաբարձրաստիճան պաշտոնյան է երկրում։
 
Մարտի 2-ի դրությամբ Իրանում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 50 հազար դեպք, որից 3160-ը ՝ մահվան ելքով:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանում գրանցվել էր կորոնավիրուսից պաշտոնյայի առաջին մահը: Հիվանդության զոհ էր դարձել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Մոհամմադ Միրմոհամադին։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play