Կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակման պատճառով Իրաքում փակվել է «Reuters»-ի բյուրոն. Regionmonitor.com

03-04-2020 17:42:08   | Իրաք  |  Ի՞նչ է գրում մամուլը
Իրաքի իշխանությունները հայտարարել են բրիտանական «Ռոյթերս» գործակալության բյուրոյի աշխատանքները երեք ամսով դադարեցնելու մասին։ Պատճառն այն է, որ ըստ Իրաքի իշխանությունների՝ բրիտանական գործակալությունը երկրում կորոնավիրուսով վարակվածների քանակը պաշտոնական թվերից ավելի բարձր է ներկայացնում։
 


Գործակալությունը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունում իր անանուն աղբյուրներին, հոդված է հրապարակել, որում ասվում է, որ իրաքյան իշխանությունները թաքցնում են կորոնավիրուսով վարակված մարդկանց իրական թվաքանակը։
 
Հոդվածում նշված էր, որ Բաղդադում կորոնավիրուսի առնվազն
2 հազար դեպք է գրանցվել, իսկ ամբողջ երկրում 3-ից 9 հազար վարակվածության դեպք կա, չնայած պաշտոնական տվյալների համաձայն ՝ երկրում հաստատվել է հիվանդության 772 դեպք և 54 մահ:
 
Այս կապակցությամբ Իրաքի իշխանությունները մեղադրել են Ռոյթերսին լրատվամիջոցների մասին օրենքը խախտելու մեջ և որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել գործակալության հավատարմագրումը՝ 25 միլիոն դինարի տուգանք (մոտ 21 հազար դոլար) սահմանելով: «Reuters»-ին նաև հորդորել են ներողություն խնդրել Իրաքի կառավարությունից և ժողովրդից:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 355 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար