Արցախում անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին ու աջակցության մեխանիզմներին

03-04-2020 16:09:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 3-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներին: 
 


Քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների համար նախատեսվող պետական աջակցության մեխանիզմները, մասնավորապես, ընդգծվել է այն շրջանակների հստակեցման անհրաժեշտությունը, որն ունի առաջնահերթ
աջակցության կարիք: Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական բնույթի աջակցության հնարավորություններին: 
 
Խորհրդակցությանը ներկա գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները հանդես են եկել առաջարկություններով ու զեկույցներով: Այդ առաջարկությունների ու տեղերում լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում առաջիկա օրերին տնտեսվարող սուբյեկտների ու սոցիալական բնույթի աջակցությունները կառավարության որոշումների նախագծերի տեսք կստանան:   
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 286 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար