Չինաստանից 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն են ուղարկվել Շիրակի մարզ


Չինաստանից 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն են ուղարկվել Շիրակի մարզ

  • 03-04-2020 17:30:51   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

«Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր»-ից ելնելով, Հայնան նահանգից մի քանի օրից Շիրակի մարզ կհասնի 10 հազար պաշտպանիչ, վիրաբուժական դիմակ, որոնք հատկացվելու են մարզի բժշկական հաստատություններին։
 
Շնորհակալություն ենք հայտնում Շիրակի մարզի քույր նահանգ Հայնանի ղեկավարությանն ու «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամին»՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Շիրակի մարզին բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելու համար։
 
Շիրակի մարզպետարանը լիահույս է, որ համավարակի հարուցած դժվարությունները հաղթահարելուց հետո, հիմնադրամի անմիջական մասնակցությամբ կյանքի կկոչվեն Շիրակի մարզի և Հայնան նահանգի միջև ստորագրված հուշագրով նախատեսված դրույթները, քանզի համաձայնագիրը գործնական քայլ է լինելու երկու երկրների շրջանների միջև սերտ հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում։
 
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն