Պետք է անհապաղ կասեցվի ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական անձանց դրամային հաշիվների կալանքները և արգելվի նոր կալանքներ սահմանելը. Արման Աբովյան

04-04-2020 09:32:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 


 
Չեմ ուզում այս օրերին քննադատել, բայց ախր այսպես էլ հնարավոր չէ։
 
Ասել ենք, ասում ենք և կրկին կասենք, որ այսպիսի ծանրագույն իրավիճակներում, երբ մարդկանց վիճակը օրեցօր գնալով բարդանում է, անհրաժեշտ է գլոբալ և համապարփակ լուծումներ, որպեսզի մարդկանց հոգսը գոնե մի փոքր
թեթևացնել։
 
Եվս մեկ անգամ պնդում եմ, որ արտակարգ դրության պայմաններում շատ կարևոր է գործել՝ արտակարգ քայլերի տրամաբանության ներքո։
 
Ուստի համարում եմ, որ պետք է անհապաղ կասեցվի ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական անձանց դրամային հաշիվների կալանքները և բնականաբար արգելվի նոր կալանքներ սահմանելը՝ դրամական միջոցների վրա։ Հավատացնում եմ, որ այս դեպքում պետական բյուջեն չի տուժի և մեր բազմաթիվ քաղաքացիներ գոնե մի փոքր «կշնչեն»։
 
Բոլոր կալանքները, արգելանքները, սահմանափակումները հետո, իսկ հիմա պետք է գործի դնել բոլոր մեխանիզմները, որպեսզի մարդկանց հանենք անելանելի իրավիճակից։
 
Հ.Գ. Տեղեկացնեմ, որ հենց երկուշաբթի ԱԺ-ում այս հարցի օրենսդրական կարգավորումը օրենքի նախագծի տեսքով կդնենք շրջանառության մեջ:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 528 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար