Հանրապետության հինգ մարզում ձյուն է տեղում


Հանրապետության հինգ մարզում ձյուն է տեղում

  • 04-04-2020 10:20:59   | Հայաստան  |  Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 10:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
 
Գեղարքունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:
 
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play