ԱՄՆ-ն խլել է Գերմանիայի համար նախատեսված դիմակները

04-04-2020 12:29:56   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն
Գերմանիան ԱՄՆ-ին մեղադրել է հազարավոր դիմակներ բռնագրավելու մեջ, որոնց համար Բեռլինն արդեն վճարել էր: Այս մասին հայտնում է Դոյչե վելլեն: Գերմանիան ԱՄՆ գործողությունները որակել է ծովահենություն:
 


Բեռլինի ներքին գործերի նախարար Անդրեաս Գեյզելը նշել է, որ ԱՄՆ-ն կասեցրել է Բանգկոկից 200 հազար FFP-2 տեսակի դիմակի տեղափոխումը, որը նախատեսված էր Բեռլինի ոստիկանների համար:
 
Գեյզելն ասել
է, որ Բեռլինը դիմակները գնել էր ամերիկյան ընկերությունից՝ ավելացնելով, որ անգամ գլոբալ ճգնաժամի ժամանակ չպետք է առաջնորդվել վայրի արևմուտքի մեթոդներով: Գեյզելը Գերմանիայի դաշնային կառավարությանը հորդորել է ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա:
 
Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը 3M ամերիկյան ընկերությանն ստիպել է որքան հնարավոր է շատ դիմակներ մատակարարել Միացյալ Նահանգներ:
 
Ավելի վաղ ԱՄՆ-ից հասցեին նման մեղադրանքներ են հնչել նաև Կանադայից և Ֆրանսիայից:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 340 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար