Հայաստանում հանքարդյունաբերության մասին խոսելն ուղղակի հայրենիքի վաճառքի մասին խոսել է


Հայաստանում հանքարդյունաբերության մասին խոսելն ուղղակի հայրենիքի վաճառքի մասին խոսել է

  • 05-04-2020 19:03:55   | Վայոց ձորի մարզ  |  Վերլուծություն

Վերջին օրերին ստեղծված իրավիճակից ելնելով, հաճախ որոշ մարդիկ փորձելով գտնել տնտեսության բարելավվման 《բանալին》, սկսել են կառավարությանը խորհուրդ տալ, որ հանքարդյունաբերական ճյուղի վրա ավելի շատ հենվենք։
 
Թե, բա ոսկին թանկացելա և այլն և այլն։
 
Ասածս ամենեւին էլ կապ չունի ԱՄՈՒԼՍԱՐԻ հետ և մտավախություն էլ չունեմ, որ ինչ որ մեկը կգնա արկածախնդության և կփորձի ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ հանքարդյունաբերության փակված էջը բացի։
Խոսքս վերաբերում է ընդհանրապես Հայաստանի հանքարդյունաբերական ճյուղին։ Այո՛, չեմ առարկում,  որ համաշխարհային այս պրոցեսները իրենց բացասական հետևանքն են բերում նաև մեր երկրի վրա,  բայց մենք այդ հարվածների նկատմամբ այդքան զգայուն ենք ոչ թե նրա համար, որ ավելի քիչ ենք հոշոտում մեր ընդերքը,  այլ նրա համար, որ չունենք կայացած գյուղատնտեսական ճյուղ։ Հայաստանում գյուղմթերքների մեծ մասը ներկրվում է և դա ուշ թե շուտ աղետալի է լինելու մեր երկրի համար ։
Եվ հետո մի բան էլ, կա՞ն երաշխիքներ,  որ կորոնավիրուս ասվածը մարդկությանը  պատուհասած ամենամեծ և ամենահուժկու համաճարակն է։
Կա՞ն երաշխիքներ,  որ ապագայում մեր սերունդները ավելի մեծ կարիքի մեջ չեն լինելու և այդ ընդերքը իրենց համար ավելի աղետալի վիճակում պետք չի գալու ։
Մենք հանդիսանում ենք մեր ապագա սերունդների ծնողը և պիտի գիտակցենք,  որ ցանկացած պաշար դա նախևառաջ մեր սերունդներինն է, նոր մերը։
Ծնողը չպետք է ուտի իր զավակի բաժինը, քաղցած թողնելով նրան։
Եվ բացի դա, քանի դեռ  չի գործում սահմանադրության  այն կետը, որ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ) և մեր երկրում այսքան հանքերի մեջ չկա գեթ մեկը, որ շահագործվի մեր պետության կողմից, Հայաստանում հանքարդյունաբերության մասին խոսելը ուղղակի հայրենիքի վաճառքի մասին խոսել է ։
 
Ջերմուկի բնակիչ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն