Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 11, առողջացման՝ 5, մահվան ելքով՝ 1 դեպք


Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 11, առողջացման՝ 5, մահվան ելքով՝ 1 դեպք

  • 06-04-2020 11:24:40   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 11 նոր դեպք, իսկ դեպքերի ընդհանուր թիվը 833 է: 
 
Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում հրապարակված վերջին տվյալների՝ կորոնավիրուսից առողջացել է ևս 5 քաղաքացի, այդպիսով՝ առողջացածների ընդհանուր թիվը հասել է 62-ի: 
 
Նշենք, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում 763 քաղաքացի, իսկ մինչ օրս արաձանագրվել է մահվան ելքով 8 դեպք: 
 
Հիշեցնենք, որ  կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն, իսկ մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակող խստացված ռեժիմ:   
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն