Իրանում 22 հազար հիվանդ ապաքինվել է կորոնավիրուսից. Regionmonitor. com


Իրանում 22 հազար հիվանդ ապաքինվել է կորոնավիրուսից. Regionmonitor. com

  • 06-04-2020 12:33:15   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանում ապրիլի 5-ին հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2483-ով՝ կազմելով  58226: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2560 էր։
 
Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 151  դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 3603 : Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 158  դեպք էր արձանագրվել։
 
-Ապաքինված հիվանդների թիվը զգալիորեն աճել է՝ կազմելով 22011: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինված հիվանդների թիվը կազմում էր  19736:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը