22 ՃՏՊ, 5 թունավորում, 13 մահ. ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը

06-04-2020 13:33:06   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 30-ից ապրիլի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 168 դեպք, որից 77-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 37 հրդեհի, 5 փլուզման, 1 քարաթափման ահազանգ, 22 ճանապարհատրանսպորտային պատահար, 9 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 61 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 34 մարդ: Փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի:
 


Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 13 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 5 դեպք, տուժել է 16 քաղաքացի:
 
 
Եղանակային պայմաններով և այլ
գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:
 
Վիճակագրությունը ներկայացնում է ՀՀ ԱԻ նախարարությունն ու հորդորում խստորեն պահպանել անվտանգության կանոններն ու լինել զգոն թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 218 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար