22 ՃՏՊ, 5 թունավորում, 13 մահ. ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը
06-04-2020 13:33:06 | Հայաստան | Հասարակություն
Մարտի 30-ից ապրիլի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 168 դեպք, որից 77-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 37 հրդեհի, 5 փլուզման, 1 քարաթափման ահազանգ, 22 ճանապարհատրանսպորտային պատահար, 9 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 61 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 34 մարդ: Փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի:
Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 13 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 5 դեպք, տուժել է 16 քաղաքացի:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:
Վիճակագրությունը ներկայացնում է ՀՀ ԱԻ նախարարությունն ու հորդորում խստորեն պահպանել անվտանգության կանոններն ու լինել զգոն թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին: