Տավուշի մարզի 5 բնակչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ


Տավուշի մարզի 5 բնակչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ

  • 06-04-2020 16:00:54   | Տավուշի մարզ  |  Հայոց շավիղ

Այս պահին Տավուշի մարզի 5 բնակիչների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս մասին ապրիլի 6-ին Ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղեկացրել էՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա մասնավորապես  ասել է.
 
«Սիրելի բարեկամներ, այս պահին մեր մարզի 5 բնակիչների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Բոլորի զգացողությունը նորմալ է, ռիսկային տարիքի անձիք չկան նրանց մեջ։ Համոզված եմ, որ սահմանված ժամկետում մեր հայրենակիցները կապաքինվեն։
Որևէ նոր աղբյուր չկա, բոլոր դեպքերը նախկինում հայտնաբերված դեպքերի հետ են փոխկապակցված։ Բոլոր միջոցառումներն իրականացված են, որպեսզի տարածում չլինի, կոնտակտային անձինք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են։ Անհանգստանալու կարիք չկա։
 
Սակայն պետք է և մեկուսացման մեջ, և դրսում, և աշխատանքում շարունակել խստապահանջ լինել կանխարգելման կանոնների նկատմամբ։ Հետևեք ձեր առողջությանը»։
 
 
Նոյյան տապան  -   Հայոց շավիղ