31.6%-ով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը


31.6%-ով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը

  • 06-04-2020 15:22:19   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2019թ. իրականացված հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ցուցանիշները:
 
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ  համաձայն վերջինիս՝ 2019 թվականի ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուր 1264 անձ, որը  2018թ․ համեմատ (960 անձ) ավելի է 31.6%-ով: Վարույթների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է 375 անձի նկատմամբ, որոնցից 109-ի կամ 29%-ի դեպքում՝ արդարացման, 266-ի կամ 71%-ի դեպքում ոչ արդարացման հիմքով: Ընդ որում՝ վերջիններիս թիվը 2018թ. համեմատ ավելացել է 13.2%-ով:
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք