Մեկնարկել են ոռոգման համակարգերի մաքրման և վերանորոգման աշխատանքները


Մեկնարկել են ոռոգման համակարգերի մաքրման և վերանորոգման աշխատանքները

  • 06-04-2020 17:02:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ոռոգման շրջանին  ընդառաջ՝ հանրապետությունում մեկնարկել են ջրանցքների  մաքրման և պոմպակայանների նորոգման  լայնածավալ աշխատանքներ:  
Մաքրման  աշխատանքներն առաջնահերթության կարգով իրականացվում են Արմավիրի և Արարատի մարզերում՝ հաշվի առնելով այս մարզերում ոռոգման շրջանի վաղ մեկնարկը: 
 
ՏԿԵՆ ջրային կոմիտեի,  «Ջրառ» ՓԲ ընկերության  և ջրօգտագործող ընկերությունների ջանքերով  կենցաղային, շինարարական աղբից  մաքրվել և վերականգնվել են   ջրամատակարարման համակարգերի  շուրջ 4500 կիլոմետր երկարությամբ հատված: Մաքրվում է Արաքս գետից սնվող մայր ջրանցքը:
 
«Ջրառ» ՓԲ ընկերության  կողմից մաքրման և վերանորոգման աշխատանքներ  են իրականացվում Արզնի-Շամիրամ, Ստորին Հրազդան, Արտաշատի, Թալինի, Արմավիրի մայր ջրանցքներում, Քասախի ոռոգման համակարգում, ինչպես նաև Մխչյանի, Ռանչպարի, Ազատի քառաստիճան, Ակնալճի պոմպակայաններում:
 
Ոռոգման շրջանի մեկնարկին Արմավիրի և Արարատի մարզերում գործող  ոռոգման համակարգերը լիովին պատրաստ կլինեն անխափան ջուր մատակարարել գյուղացիական տնտեսություններին:
 
Հավելենք, որ ՏԿԵՆ ջրային կոմիտեն ընթացիկ գյուղատնտեսական տարում   նախատեսել  է հանրապետությունում անցած տարվա համեմատությամբ  3000 հա  ավելացնել ոռոգելի  տարածքները: Արփա-Սևան թունելով արդեն իսկ Սևան է տեղափոխվել  34 մլն  567 հազար խմ ջուր՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26. 5 մլն խմ փոխարեն:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն