Քաղաքացիներին կտրվի 68․000 դրամ միանվագ օժանդակություն. Ովքեր կարող են ստանալ


Քաղաքացիներին կտրվի 68․000 դրամ միանվագ օժանդակություն. Ովքեր կարող են ստանալ

  • 06-04-2020 18:28:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է Պետական օժանդակության 6-րդ ծրագիրը:
 
«Այս միջոցառման շահառուներն այն ֆիզիկական անձինք են, որոնք 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնավոր հատվածում գրանցված աշխատող են եղել և աշխատանքից ազատվել են 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:
 
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68․000 դրամի չափով:
 
Աջակցությունից չեն կարող օգտվել այն անձիք, որոնց վերջին 2 ամիսների միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 500 հազար դրամը, ունեն այլ աշխատանք, հանդիսանում են անհատ ձեռնարկատեր, կամ հանդիսանում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման (shorturl.at/eCV47) շահառու»,- ասված է հայտարարության մեջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը